Կանանց շախմատի 2015/2016թթ մրցաշրջանի ակումբային թիմերի Գերմանիայի բունդեսլիգայի առաջնությանը մասնակցում են 12թիմեր: Ինչպես տեղեկանում ենք ստուգատեսի պաշտոնական կայքից ՝ անցկացված 7 հանդիպումներից հետո թիմային ՝ 12, անհատական՝ 32,5 միավորով առաջատարը <Բադ Քյոնիգշոֆեն >է ,որի կազմում հանդես է գալիս կանանց ՀՀ ազգային հավաքականի առաջատարներևց մեկը ՝ հանրահայտ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը:
2-րդ հորիզոնականը զբաղեցնում է <Շվաբիշ Հալլը> ,որը նույնպես թիմային 12միավոր ունի ,սակայն վաստակած անհատական միավորների պաշարով 3-ով զիջում էառաջատարին : Այս թիմի կազմում էլ վաղուց հանդես է գալիս Ռուսաստանը ներկայացնող հայազգի գորոսմայստեր Կարինա Համբարձումովան:
Երկրի բազմակի չեմպիոն <Բադեն- Բադենը> թիմային՝ 11, անհատական ՝ 29 միավորով առայժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնկանը:Նկատենք ,որ վերջինիս կազմը բավական հզոր է ,ու այստեղ ընդգրկված են աշխարհռչակ այնպիսի շախմատիստուհիներ , ինչպիսիք են ուկրաինուհիներ՝ Մարիա ևԱննա Մուզիչուկները, աշխարհի նախկին չեմպիոնուհիներ՝ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկն ու բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան, Եվրոպայի նախկին չեմպիոնուհի, լիտվուհի Վիկտորիա Չմելիտեն , ԱՄՆ-ի բազմակի չեմպիոնուհի Աննա Զատոնսկիխը:
Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է իր թիմի 3հանդիպման ու վաստակել է 2 միավոր: 1-ին տուրում Լիլիթը սևերով պարտության է մատնել <Գրոբլենա> թիմի անդամ Թերեզա Օլսարովային , 6-րդ տուրում զիջել է <Համբուրգ> թիմը ներկայացրած Յուդիթ Ֆուչին, իսկ 7-րդում էլ առավելության է հասավ <Դոպելբաեուր> թիմի անդամ Մարիա Ֆրանզենբուրգի նկատմամբ:
Կարինա Համբարձումովան մասնակցել է իր թիմի բոլոր 7 հանդիպումներին և վաստակել է 3,5 միավոր:
Տղամարդկանց ՀՀ ազգային ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր Յուլիա Կոչետկովնա էլ հանդես է գալիս <Ռոդվիշեր>թիմի կազմում,որը թիմային ՝10 ,և անհատական՝23,5 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում Կոչետկովան նույնպես մասնակցել է իր թիմի բոլոր 7 հանդիպումներին ու վաստակել է 5 միավոր:
Նկատենք , որ ստուգատեսի 6-րդ և 7-րդ տուրերերի հանդիպումները կայացելեն հունվարի 23-ին և 24-ին:
8-րդ և 9-րդ տուրերի հանդիպումները տեղի են ունեալու փետրվարի 27-ին և 28-ին: Մկրտչյանի թիմը հանդիպելու է նախ <Դեյզիսաուի>, ապա Համբարձումովայի < Շվաբիշ Հալլի> հետ: Վերջինս 8-րդ տուրում մրցելու է <1891 Ֆրիդբերգի> հետ:Այդ տուրերում Կոչետկովայի <Ռոդվիշերի> մրցակիցները կլինեն համապատասխանաբար՝ <Համբուրգն> ու < Դոպելբաուերը>:
Կանանց շախմատի ակումբայի թիմերի Գերմանիայի բունդեսլիգայի չեմպիոնը հայտնի կդառնա մարտի 20-ին կայանալիք 11-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո:
Ուշագրավ է ,որ եզրափակիչ ՝ 11-րդ տուրում <Բադ Քյոնիգշոֆենը > սկզբունքային մրցավեճում մրցելու է չեմպիոնական մրցավազքում իր գլխավոր մրցակցի ՝ <Բադեն Բադենի> իսկ չեմպիոնի կոչման մյուս հավակնորդ Համբարձումովայի < Շվաբիշ Հալլն> էլ ուժերը չափելու է <Համբուրգի > հետ:
Հարկ է նշել է , որ Մկրտչյանի թիմն մինչ այժմ անցկացրած 8 հանդիպումներից 7-ում հաղթել է մրցակիցներին ,ու միակ պարտոթւյանը կրել է հենց <Համբուրգից >՝ 1,5 Смайлик «colonthree»,5հաշվով :Իսկ Համբարձումովայի <Շվաբաշ Հալլն> իր միակ պարտությունը 1:5 հաշվով կրել է Կոչետովայի <Ռոդվիշերից>:
Հավելենք նաև ,որ 2014թ Լիլիթ Մկրտչյանը<Բադ Քյոնիգշոֆենի> կազմում դարձել Գեմանիայի չեմպիոնուհի , իսկ անցյալ տարի էլ բրոնզե մեդալակիր , իսկ Համբարձումովան էլ <Շվաբիշ Հալլի>կազմում 2015թ հռչակվել է Գերմանիայի թիմային առաջնության փոխչեմպիոնուհի է :
Արամ Ուգուջյան