Այլևս թուրք-քրդական բախումը դուրս է գալիս միայն թուրքերին և քրդերին վերաբերվող հարցի շրջանականերից: Այստեղ արդեն ուրվագծվում է այն սցենարը, որով մասնատվեց Իրաքը և Սիրիան: Վաղուց էր խոսվում օտարերկրյա վարձկանների ներկայությունը այս հակամարտությունում, սակայն այդպես էլ փաստարկներ չէր ներկայացվում հաստատելու համար այս խոսակցությունները: Էրդողանի և Դավութօղլու հերթական տարաձայնության արդյունքում եղել է ինֆորմացիայի արտահոսք : Արդեն ըստ հավաստի տեղեկությունների PKK-ն մեծ թվով դիպուկահարներ է վարձել, ովքեր օտարերկրացիներ են, հիմնականում սերբեր: Այլևս այս փաստը չի կարողնաում թաքցնել անգամ պաշտոնական Անկարան և խոստովանել է ,որ բոլոր դիպուկահարները Թուրքիայի սահմանն անցել են օրինական կերպով և ուղևորվել դեպի հարավ-արևելյան նահանգներ:
Ջիզրեյում հունվարի 30-ից փետրվարի 2-ը սպանվել է 5 սերբ դիպուկահար: Այսօր Դավութօղլուն արդեն բացահայտ խոսել է այս փաստի մասին, սակայն չի նշել դիպուկահարների ազգությունը՝ ասելով, որ դա կազդի իրենց արտաքին քաղաքականության վրա: Իսկ ինչու՞ էին գաղտնի պահում վարձկանների փաստը քուրդ-թուրքական բախումներում, մնում է միայն գուշակել: Գաղտնի պահելով փորձում էին իրենց երկրից հեռու պահել հանուն փողի կռվող մարդասպաններին, որոնք ոչինչի դեմ կանգ չեն առնի և շատ ավելի վտանգավոր կլինեն Թուրքիայի համար, եթե հայտնվեն Թուրքիայում, իսկ քրդերը կորցնելու բան չունեն:
Կիլիկիա Հայաստան