ԿԱՐՊԵՏ ՉԱԼՅԱՆԸ ՍՈՖԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՈՍԿԵ, ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԿԻՐ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է տարեսկզբյան ըմբշամարտի հեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարն ,որին այս անգամ 23 երկրի 220 ըմբիշ է մասնակցում: Բավական ուժեղ կազմ հավաքող այս կարևորգույնայս ստուգատեսին մասնակցում են նաև առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցել նախպատարստավողս հունահռեմակն ոճի ՀՀ ազգային ընտրանու անդամները:
Ինչպես տեղեկանում ենք ըմբշամարտի Բուլղարիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքից՝ www.bul-wrestling.org , մրցաշարի մեկնարկային օրը մեր պատվիրակներից մրցագորգեն ելել 4-ը՝ Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (երկուսն էլ 59 կգ), Կարապետ Չալյանն (75 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):Ուրախությամբ պիտի նշել, որ հայ ըմբիշների մեկնարկը ստուգատեսում փայլուն ստացվեց :
Նրանցից երկուսը՝ Կարապետ Չալյանն (75 կգ)ու Գևորգ Ղարիբյանը (59 կգ), նախնական փուլերի հանդիպումներում տպավորիչ ու վստահ հաղթանակներ տոնելով մտան եզրափակիչ ու իրավունք ստացան վիճակելու մրցաշարի գլխավոր մրցանակները: Չալյանը գերազանց անցկացրեց նաև եզրափակչի իր գոտեմարտն ու 8:0 հաշվով պարտության մատնելով բուլղարացի Իլիյան Գեորգիևին արժանացավ ոսկե մեդալին: Եզրափակիչ հասնելու ճանապարհին Կարապետը ¼-րդ փուլում 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց բուլղարացի Ստիլյան Նայդյոնովի 4:0, իսկ կիսաեզրափակչում էլ՝ 4:3 հաշվով վենեսուելացի Լույիս Ավենդանոյի նկատմամբ:
Նման հաջողության շատ մոտ էր նաև 59կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Նա նախ 1/8-րդ փուլում բացահայտ առավելությամբ ՝9:0 հաշվով հաղթեց ալժիրցի Ջեդայեթ Մուաթեզին: Այս փուլին մասնակցած ՀՀ 2-րդ պատվիրակը՝ Նարեկ Խաչատրյանը 0:8 հաշվով տանուլ տվեց վենեսուելացի Ռայբեզ Ռոդրիգեսի նու դուրս մնաց հետագա մրցպայքարից: Քառորդ եզրափակչում Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց իրանցի Մուհամեդռեզա Ղերաեյին: Կիսաեզրափակչում Գևորգին չկարողացավ դիմակայել նաև բուլղարացի Ռադոսլավ Վասիլևը, ում հայ ըմբիշը հաղթեց 10:1 հաշվով:Իսկ ահա եզրափակչում բուլղարացի մեկ այլ ըմբիշի՝ Ալեքսանդր Կոստանդինովի հետ գոտեմարոտւմ հաջողությանն ուղեկցեց Ղարիբյանի մրցակցին , ով առավելության հասնելով 6:0 հաշվով դարձավ ստուգատեսի հաղթող: իսկ ահա Ղարիբյանը նվաճեց արծաթե մեդալ ,որը նույնպես մեծ հաջողության երիտասարդ հայ ըմբիշի համար: Նկատենք, որ 59կգ քաշային կարգի մրցմանը ըստ նախնական հայտերի պիտի մասնակցեր նաև մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը ՝ Ռոման Ամոյանը ,սակայն նա չէր ժամամել Բուղարիա, քանի որ այսօր ՝ հունվարի 30-ին հանդես է գալու ըմբշամարտի Գերմանայի ակումբային թիմերի առաջնության բունդեսլիգայի եզրափակչի ՝ <Նենդինգեն> - <Վայնգարտեն> պատասխան հանդիպումն,ուր մեր ըմբիշը պաշտպանում է <Վայնգարտեն> ակումբի մարզական պատիվը:
Երեկ գերծանար ՝130կգ քաշային կարգում Սոֆիայի մրցշարում Հհ ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանը իր առաջին գոտերմարտում 5:14 հաշվով զիջեց այս քաշայաին կարգում ստուաատեսի ապագա հաղթող բուլղարացի Լյուբոմիր Դիմիտրովին:
Այսօր մրցաշարի 2-րդ օրը՝հունվարի 30-ին մեր պատվիրակներից մրցագորգ կելեն ՝ Միհրան Հարությունյանը (71 կգ), և աշխարհի կրկնակի չեմպոին Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Արամ Ուգուջյան