2014 թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին 68/262 բանաձևի բաց քվեարկության ժամանակ Հայաստանը և ևս 10 երկրներ քվերարկել են դեմ: Այլ խոսքով ասած Հայաստանը կողմ է արտահայտվել Ղրիմի անեքսիային:
Ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում էր ունեցել Հարավային Օսիայի ԱԺ նախահագ Անատոլի Բիբիլյովի հետ, ինչը վերածվեց Հայ-վրացական դիվանագիտական սկանդալի: Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, թե հանդիպումը մասնավոր բնույթ է կրել, Վրաստանի փոխարտգործ նախարարն իր տարածած հայտարարությունում նշել էր, որ Թբիլիսին անընդունելի է համարում դաշնակից հանրապետության պաշտոնյաների և օկուպացիոն վարչակազմի միջև ցանկացած հանդիպում: Իսկ թե Վրաստանում ՀՀ արտակարգ և ծանրամարտիկ դեսպան Յուրի Վարդանյանը և հարցին միջամտած գյուղատնտես վարչապետ Հովիկ Աբրահամյանը ինչպես կարգավորեցին այդ սկանդալը, ոչ մեկին հայտնի չէ:

Այսօր ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի քվերարկությանը Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակությունները միաձայն կողմ են քվեարկել:
Ամեն դեպքում կապ կա:

 


Կարպիս Փաշոյան