Օզբիլիսը գնացել է ֆուտբոլ խաղալու ոչ թե հակահայ գործունեություն ծավալելու, ինչպես բողոքողներից շատերը գնում են ու գնալու են Թուրքիայում հանգստանալու, թուրքական ապրանքներ բերելու (Բնականաբար տնտեսությունը զարգանալուա)
Եթե այդքան հայրենասեր եք մի հագեք Թուրքական հագուստ, ձեր տունը մի սարգեք թուրքական ապրանքներով, հանեք ձեր տան եվրոպատուհանները, քանդեք ձեր տան կաֆել մետլախը:

 


Ասածս ինչա հերիքա անհիմն քննադատեք Օզբիլիսի տրանսֆերը, սա սպորտ է և ունի միայն սպորտային նշանակություն,դուք խոսացեք տնտեսական նշանակություն ունեցող բաներից, ոչ թե ֆուտբոլիստի թուրքական ակումբի հետ պայմանագիր կնքելուց, իսկ եթե թուրքական ակումբը պայմանագրում կետ ունենար որտեղ նշված կլիներ, որ Օզբիլիսը իրավունք չունի խաղալու Հայաստանի ազգային հավաքականում, ես ավելի քան վստահ եմ որ քննադատողներից ավելի հայրենասեր կգտնվեր ու չէր ստորագրի այդ պայմանագիրը, անկախ նրանից որ նա պայմանագիրը ստորագրելուց հետո հնարավորություն է ստանում, լավագույն առաջնություններից մեկում (Լա Լիգա, Իսպանիա) խաղային ժամանակ ստանալու:

 

Գրիգորյան Ժորա