Հունվարի 23-ին Երևանում շախմատի աշխարհի 9-րդ չեմպոոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց տղամարդկանց ՀՀ բարձրագույն խմբի 76-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարն , որի 12 մասնակիցներից 9-ը գրոսմայստեր էր ,ու նաև 4-ը ՀՀ նախկին չեմպիոններ էին:

Մրցաշարի ողջ ընթացքում վերելքով հանդես եկած ու վստահորեն մրցաշարային աղյուսակը գլխավորած 26-ամյա երևանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եզրափակիչ ՝11-րդ տուրում սև խաղաքարերով ոչ- ոքի խաղաց գյումրեցի Նորայր Թորոսյանի հետ և վաստակելով 8 միավոր (5 հաղթանակ , 6ոչ-ոքի) հռչակվեց 2016 թվականի տղամարդկանց շախմատի ՀՀ չեմպիոն:


Զավենը միակն էր, ով ողջ մրցատարածությունն անցավ առանց պարտության: Այս առումով երիտասարդ տաղանդաշատ շախմատիստի հաջողությունն օրինաչափ է, և տրամանաբանական է ու նաև պետք է փաստել, որ Զավեն Անդրիասյանը վաղուց էր արժանի այդ բարձր տիտղոսին ու միանգամայն արժանիայս պատվաբեր հաղթանակին:


Շնորհավորում ենք Զավեն Անդրիասյանին այս մեծ նվաճման առթիվ և մաղթում նրան , որ նա շարունակի իր անպարտելի ելույթների շարքը նաև ավելի բարձրակարգ միջազգային մրցաշարերում և իհարկե ՀՀ ազգային հավաքականի կազմում, որն ի դեպ այս տարի պատրաստվում է մասնակցելու սեպտմեբերի 17-30-ը Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայում:


Նշենք նաև, որ Անդիրասյանը 16,4 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Առաջատարին ողջ ստուագտեսի ընթացքում կրկնակոխ հետապնդող ու նրանից կես միավորով ետ մնացող 2011թ ՀՀ չեմպիոն 24-ամյա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով նույնպես ոչ- ոքիով ավարտեց իր հանդիպումը ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի :


2009թ ՀՀ չեմպիոն Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 6,5 միավոր և կիսեցին 3-4-րդ հորիզոնականները, իսկ ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Փաշիկյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականն ու կպարգևատվի բրոնզե մեդալով:


11-րդ տուրի մյուս հանդիպումներում արձանգրվեցին այսպիսի արդյունքներ ՝
Արման Միքայելյան - Կարեն Գրիգորյան՝ 1:0,
Արման Փաշիկյան - Լեւոն Բաբուջյան՝ 0.5:0.5,
Տիգրան Լ. Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5,
Մանուել Պետրոսյան - Հովհաննես Գաբուզյան՝ 0:1:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ՝
1.Զավեն Անդրիասյան – 8 միավոր
2.Ռոբերտ Հովհաննիսյան – 7.5
3.Արման Փաշիկյան – 6.5
4.Սամվել Տեր-Սահակյան – 6.5
5.Հովհաննես Գաբուզյան – 6
6.Մանուել Պետրոսյան – 5.5
7.Տիգրան Լ. Պետրոսյան – 5
8.Լևոն Բաբուջյան – 5
9.Արման Միքայելյան – 4.5
10.Կարեն Գրիգորյան – 4
11. Հովիկ Հայրապետյան – 4
12.Նորայր Թորոսյան – 3.5


Տեղին է նշել ,որ 2015թ ՀՀ չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը բավարարվեց միայն 10-րդ տեղով, իսկ ահա 2012թ և 2013թ ՀՀ չեմպիոն Տիգրան Լ.Պետրոսյանն զբաղեցրեց 7 –րդ հորիզոնականը:
Հավելենք նաև ,որ Զավեն Անդրիասյանը ըստ մրցաշարի մրցակարգի ՀՀ նորընծա չեմպիոնի տիտոսին արժանանալու շնորհիվ ընդգրվեց նաև ՀՀ ազգային հավաքականի կազմ:


Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 24-ին ժամը 18.00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:


Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը