Պաշտոնական Անկարան փորձ է անում խաղաղ բնակչության զոհերի քանակը ներկայացնել որպես PKK-ի զոհեր: Երբ համեմատում ես PKK-ի զոհերի ցուցակը խաղաղ բնակչության շրջանում զոհվածների ցուցակին, ակնհայտ է դառնում, որ ասենք 11-ամյա տղա երեխան թուրքական բանակի հրապարակած ցուցակում դառնում է 19 տարեկան PKK-ի զինյալ, կամ 26-ամյա հղի կինը դառնում է 26-ամյա մահապարտ կին ահաբեկիչ: Այսպիսով ևս մեկ անգամ ապացուցվում է Թուրքիայի գլխավոր շտաբի և ընդհանրապես այդ երկրի ռազմական գերատեսչության անճարակության մասին փաստը և վերդասին այլ ցանկալի թվեր ներկայացնելու մոլուցքը, որը հաճախ բերում է խայտառակ վիճակի հենց ներիշխանական շրջանակներում:
Կիլիկիա Հայաստան