ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման համար այս տարին շատ կարևոր է և խորհրդանշական: Սպասվում է, որ Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը խթան է հանդիսանալու Ռուսաստանի,Վրաստանի,Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացմանը:
ՀՀ-ի գործադիր մարմնի գերակա ծրագրերից մեկն է հանդիսանում Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Այն հնարավորություն կտա զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը:

 


Այլ կերպ ասած, նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է:
Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել ծառայությունների որակը ինչպես նաև խթանել էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը:
Այս ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Ծրագրի արդյունքում Հայաստանը կկարողանա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը Իրանի և Վրաստանի հետ:

 


Տնտեսական անկյուն