Մի քանի օր առաջ գրառումներիցս մեկում անդրադարձել էի նավթի միջազգային գներին և եկել էի այն եզրակացության,որ ՀՀ-ն "գլոբուսից դուրս" է,քանի որ մեր քաղաքացիներն իրենց գրպանների պարունակության վրա չեն զգում նավթի գների անկման դրական հետևանքները...Նավթի մեկ բարելը կես տարվա 90 դոլլարից նվազել է մինչև 31 դոլլարի...Սակայն նավթից ստացվող բենզինի տարբեր տեսակները Հայաստանում նվազել են ընդամենը 10 դրամով...Բայց եթե այդ նույն "միջազգային գները" բարձրանում են,ապա մենք նույն պահին վերադառնում ենք "գլոբուսի" մեջ,քանի որ մեր օլիգարխները մեծ ախորժակ ունեն՝գերշահույթներ են ստանում...
Ամանորյա օրերը ընկերներիցս մի քանիսը որոշել էին անցկացնել հարևան Վրաստանում...Տպավորությունները պատմելիս պարզեցի,որ Գյումրիից ընդամենը 72 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նինոցմինդայում( Բոգդանովկա) մեկ լիտր PREMIUM տեսակի բենզինն արժի 250 դրամ,այն դեպքում,երբ Գյումրիում այն վաճառվում է 410 դրամով...Իսկ REGULAR տեսակի բենզինը Վրաստանում վաճառվում է 220 դրամով,իսկ մեզ մոտ՝390 դրամով...Այսինքն մեզ մոտ բենզինը ԵՐԿՈՒ անգամ ավել արժի, քան Վրաստանում...Հավելեմ,որ և՛Վրաստանը,և՛ Հայսաստանը բենզինի ամբողջ պահանջարկը ապահովում են ներկրումների շնորհիվ...
Հուսով եմ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս վարչապետի,էներգետիկայի և ֆինանսների նախարարների,ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի կպարզաբանեն ՀՀ քաղաքացիներին,թե ի՞նչն է պատճառը,որ ՀՀ-ում բենզինն այսքան թանկ է... Սա տարրական թալան է...
Գագիկ Լևոնի Համբարյան