Իսկական շամպայն պատրաստում են Շամպայն նահանգի գինեգործները' դասական տեխնոլոգիայով: Բոլոր մյուսները փրփրուն գինիներ են: Գրեթե շամպայն պատրաստում են Շամպայնի սահմաններից հեռու: Արագ շամպայնի դեպքում կրկնակի խմորումը տեղի է ունենում ոչ թե շշերում, այլ մառաններում: Արտադրման ցիկլը մի քանի անգամ կրճատվում է, ինչպես և ըմպելիքի գինը:

 


Ընտրություն կատարելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նրան, որ շշերը լինեն հորիզոնական դիրքով, որ խցանը չչորանա: Ի դեպ, խցանը պետք է լինի ոչ թե պլաստիկե, այլ շնչող:
Շամպայնի շշի դասական գույնը կանաչ է: Գնելուց հարկավոր է ուշադրություն դարձնել, որ շշի տակ չլինեն նստվածքներ:

 


Շամպայն
Ի՞նչ բաժակներ ընտրել
Դասական տեխնոլոգիայով պատրաստված շամպայնը լցնում են երկար բաժակների մեջ, չոր ու կիսաչոր տեսակի համար հարկավոր է ընտրել կակաչի, իսկ քաղցր շամպայնի համար՝ լայն բաժակ:
Ինչ ձևի բաժակներ ընտրել
Բաժակները հարկավոր է լցնել մեկ երրորդի չափով: Շամպայնի խոշոր պղպջակները կմատնեն դրա գազավորված բնույթը, իսկ մանրերը կվկայեն ըմպելիքի բարձր որակի մասին:

Ի՞նչ ուտել շամպայնի հետ
Շամպայն կարելի է ըմպել բոլոր մթերքների հետ, բացի շատ քաղցր աղանդերից ու կարմիր մսից:

 

 

Վրեժ Հովսեփյան