Մեր հանրային քաղաքական գիտակցությունը կարծես մնացել է պատմական ինչ-որ կետում, ու ցանկություն չունի առաջ գնալու:
Որոշ ժամանակ առաջ, երբ թուրքերը խոցեցին ռուսական ՍՈՒ-24-ը, ՌԴ-ում բոլորը սկսեցին Թուրքիային «օրիգինալ» պատիժների ենթարկելու առաջարկներով հանդես գալ: Առաջիններից մեկը, որ հնչեցվեց, հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության առաջարկն էր: Սա մի մեծ ոգևորվածության ալիք բարձրացրեց ՀՀ-ում ու հայերի շրջանում: Շատերը հիացած «վերհիշեցին» ռուս-հայկական պատմական բարեկամության իրողությունը, սկսեցին կոմպլիմենտներ ու գորվեգության խոսքեր հնչեցնել Ռուսատանի ու նրա ղեկավարության հասցեին: Ու կարևոր չի, թե նման օրինագծից իրականում ՀՀ-ն ի՞նչ օգուտ կքաղեր. դա իրականում մեծ հաշվով որևէ մեկին հետաքրքիր էլ չէր:

 


Կարծեմ այսօր ՌԴ-ի պատրիարխ Կիրիլը ինչ-որ ելույթ է ունեցել ու մոտավերապես ասել, թե «Օսմանյան կայսրությունում քրիստոնեաներին չէին ճնշում» և այլն: Սա փոթորիկ է բարձրացրել հայ հանրույթի տարբեր շրջանակներում: Հնչում են մեղադրաներ, ՌԴ-ին դավաճան են համարում՝ այդ ոճի մոտավոր ձևակերպումներով:

 


Մի տեսակ ժպիտ է առաջացնում այս ամենը: Բայց դե իրականում ժպտալու բան չէ սա: Եթե պետք լինի Կիրիլը վաղը կասի, որ Թուրքիան ՌԴ-ի ամենից վստահելի գործընկերն է, դա անկասկած: Պետության շահը միշտ գերակա է դաշնակցի շահից: Իսկ մեր ու ռուսների տրամաչափը շատ տարբեր է: Ուղղակի ինչքան կարելի է զգայական դատել մեծ քաղաքականության մասին: Ինչքան կարելի է առաջնորդվել ականջահաճո կամ ականջին տհաճ ձևակերպումների միջակայքով: Ինչպես ասում էր «դասականը»՝ «Սթափվե՛ք»: Смайлик «smile» Պատմությունը մեզ կարծես մի մեծ դաս է տվել. դա այն է, որ մենք նրա տված դասերից կարծես ոչինչ էլ չենք քաղել:

 


Ինչի՞ մասին է սա փաստում: Շատ պարզ մի հանգամանքի՝ մեզ մոտ ընկալման զգայական տիրույթը դեռևս մեր քաղաքական գիտակցության համար դոմինանտ է: Ռացիոնալիզմը մի տեսակ շրջանցել է մեզ քաղաքական ընկալման հարթությունը: Մենք էլի նույն ռոմանտիզմի տիրույթում քաղաքականություն ընկալել ու կերտել փորձող հասարակությունն ենք: Տարիները գնում են, իսկ մենք էլի նույնն ենք կարծես մնում:

 

Ալեն Ղևոնդյան