Գիտական տեսանկյունից թունավորում է կոչվում ցանկացած հիվանդություն կամ խանգարում, որը կապված է թունավոր նյութի (ագենտ) օրգանիզմ թափանցման հետ: Դա կարող է լինել ինչ ասես' սկսած կարիճի թույնից մինչև ախտածին մանրէները: Սննդային թունավորումները երկրորդ խմբից են:
Գոյություն չունեն թունավորման տեսանկյունից առավել կամ նվազ վտանգավոր մթերքներ: Հիմնականում բոլոր մթերքներն էլ ճիշտ մշակման ու պահպանման դեպքում վտանգ չեն ներկայացնում և միայն այդ պայմանների խախտման դեպքում է առաջանում վտանգը: Դրանցից պաշտպանվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ժամկետին, ստուգել փաթեթավորման ամբողջականությունը, ընտրել առողջ պտուղ ու բանջարեղեն: Իսկ եթե արդեն մթերքը գույնը փոխել է կամ պարզապես ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ուրեմն մի ափսոսեք, բերան տանելու փոխարեն այն աղբամանը նետեք:

 

Երբ պետք է օրգանիզմը մաքրել
Ժամանակակից արագ սնունդը աղտոտված օդի հետ օրգանիզմը խցանում է քաղցկեղածին նյութերով ու թույներով: Հետևանքը լինում է այն, որ ստամոքսն ու լյարդը ծանրաբեռնվում են, հաճախակի գլխացավեր են առաջանում, դեմքի գույնը խամրում է, ուժերի անկում ու ընդհանրապես, անկումային վիճակ է առաջանում:
Ահա թե որ ախտանշաններն են հուշում, որ օրգանիզմը խարամներից մաքրելու ժամանակն է.
բերանից տհաճ հոտ է գալիս նույնիսկ ատամները մաքրելուց, իսկ մարմնից վատ հոտ է գալիս՝ անգամ լոգանքից հետո,
շատ հաճախ փորի փքանք է առաջանում (մեթեորիզմ),
խանգարվում է քունն անգամ սովորական ժամին ու գիշերվա կեսին' առանց պատճառի,
հաճախակի գլխացավեր են առաջանում,
արագ է վրա հասնում հոգնածությունն ու առանց պատճառի նյարդայնանալը,
չափից ավելի քրտնարտադրություն է առաջացել, որն ուղեկցվում է թուլությամբ,
ամենօրյա զուգարան գնալը հաճախացել կամ հակառակը' նվազել է,
չեն դադարում բերանաբորբերը, քիթ-ըմպանաբորբերն ու բրոնխիտները,
ՈւՁՀ-ի հետազոտությամբ քարեր են հայտնաբերվել լեղապարկում ու երիկամներում,
մաշկը չորացել է,
ալերգիկ ռեակցիաները հաճախացել են, մաշկի քոր է առաջացել,
հաճախակի ոտքերի այտուց է առաջանում:

 

Այս բոլոր ախտանշանները խոսում են օրգանիզմը մաքրելու անհրաժեշտության մասին: Ահա մի քանի հասարակ միջոց.
աղիները գոլ գազազրկած ջրով մաքրել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն (առավոտյան, քաղցած ստամոքսին, ատամները լվանալուց հետո),
կաղամբաթթվի ջուրը. մեկ բաժակ գոլ թթվաջուր' կրկին քաղցած ստամոքսին, առավոտյան կամ ուտելուց մեկ ժամ առաջ:
Հրաշալի մաքրող միջոց է կարտոֆիլի հյութը. հրկ է կես բաժակ հյութը կումերով կամաց- կամաց խմել կես օրվա ընթացքում: 1 թ/գդալ վուշի սերմը (վաճառվում է դեղատանը) եփել 1 բաժակ եռման ջրով, թրմել 4-5 ժամ և ստացվածը խմել քնելուց առաջ:

 

Վրեժ Հովսեփյան