Ռուսական հեռուստաընկերությունը մեծ հատուկ ռեպորտաժ է պատրաստել ԼՂՀ-ի պատմության, ներկայի և բանակի մասին, օբյեկտիվ ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի մասին: Հաջողված տեսանյութ է: Ադրբեջանի ԱԳՆ-ն ժամանակ չի կորցրել և արդեն պաշտոնական հայտարարություն է արել այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանը բողոքի նոտա կհղի ՌԴ-ին, չեմ կասկածում, որ կարգելի տեսանյութի հեղինակ Ելիզավետա Խրամցովայի մուտքը Ադրբեջան, կսկսվի հետապնդում այդ լրագրողի նկատմամբ:

 


Ի՞նչ պետք է անի հայկական կողմը. ի վերջո, մեդիան շատ անգամ ավելի հզոր զենք է, քան դիվանագիտությունը, ուստի.

1. նախ հայկական մեդիադաշտը հենց վաղվանից պետք է լծվի այս նոր ճակատամարտին՝ որքան հնարավոր է տարածելու և պրոպագանդելու ռուսական հայամետ հաղորդումը,

 

2. ապա մենք պետք է գործին խառնենք նաև իշխանությանը: Սակայն այս դեպքում ոչ թե հայտարարությունների, այլ գործողությունների միջոցով: Ճիշտ կլինի, որ հայկական դիվանագիտական խողովակներով հաղորդումը թարգմանվի և տարածվի տարբեր երկրներում, դեսպանատների միջոցով տարածվի:

 

Նաիրի Հոխիկյան