Այսպիսով Սաուդյան Արաբիային հաջողվեց հակաիրանական առանցքի շուրջ համախմբել Արաբական թերակղզու երկրների սուննիական թեևի հիմնական մասին:Թերակղզու երկրներից իրենց աւջակցությունը սաուդցիներին հայտնեցին Հորդանանը, ՔաթարըԱՄԵ-ն, որոնք ի նշան բողոքի հետ կանչեցին Իսլամական Հանրապետությունում իրենց դեսպաններին:Սաուդցիներին իրենց աջակցությունը հայտնեցին նաև Քուվեյթը, Եմենը և Եգիպտոսը:Բահրեյնը,Ջիբութին և Սուդանը ի նշան բողոքի ղզեցին դիվանագիտական հարաբերություները:

 

 

Ակտիվ բանակցություններ են ընթանում հակաիրանական գործնթացներում Իսլամական պետության հարավ-արևելյան հարևան Պակիստանի հետ, որը նույնպես սուննիյադավան է:Հակաիրանական այս գործնթացներում մեծ է լինելու Թուրքիայի դերակատարությունը:Առճակատման հետագա խորացման դեպքում, այս ճամաբարին աջակցելու է նաև Իսլամական պետության հակառակորդ հրեական պետությունը:Դիտարկելով այս երկրների աշխարհագրությունը ակնհայտ տեսնում ենք, որ Իրանը բոլոր կողմերից հայտնվում է շրջափակաման օղակում:Լինելով տարածաշրջանի մաս և գտնվելով Իրանի անմիջական հարևանությամբ, առճակատման հետագա խորացման պայմաններում մեր երկիրը նույնպես հայտնվելու է բավական բարդ վիճակում:Այդ իսկ պատճառով պետք է հնարավորինս պատրաստ լինենք վտանգներին դիմկայելու համար:

 

 

Ռոբերտ Անտոնյան