Շուրջբոլորս տարի են ամփոփում: Ոնց հասկանում եմ աշխարհից ետ չմնալու ու նրա տակտով շարժվելու համար ես էլ պետք է ամփոփեմ այն: Թվեր ու ստատիստիկաներ չեմ ներկյացնի, պաշտոններ ու կոչումներ չեմ շնորհի, ուղղակի կխոսեմ այն ամենի մասին ինչ զգացել եմ 2015 թվականին...
Ամանորին և մահացած մարդկանց դեպքում նույն սկբբունքն է գործում՝ գնացողի հետևից կամ լավ կամ ոչինչ: Կներեք հետագա տեքստիս մեջ վատն էլ կտեսնեք:

 


2015 թվականը սովորական տարի էր ու ոչինչով չտարբերվեց 2014-ից կամ 961-ից: Մարդիկ կրկին պայքարում էին հանուն սին արժեքների ու հանուն ոչինչի, իրար սպանում էին գումարի համար:
Հրաշք տեղի չունեցավ ու մենք նույն տրամաբանությամբ թևակոխում ենք 2016 թվական: Հույս ունենալով, որ 2016-ը հենց այն տարին է, որը բեկումնային կլինի, որի ընթացքում կյանքը ավելի գեղեցիկ կդառնա, բայց մի պահ ետհայաց գցենք՝ ինչ ենք տանում մեզ հետ 2016 թվական՝ Սիրիական կոնֆլիկտ, փախստականներ, տեռորիզմ, զենքի ապօրինի առևտուր, թրաֆիկինգ, նարկոբիզնես ու չենք էլ պատրաստվում այդ ամենը 2015-ում թողնել, տանում ենք ու տանում ենք ավելի մեծ եռանդով:

 


Ի՞նչ եք կարծում մարդիկ դադարելու են հագուստով դիմավորել մարդկանց, իհարկե ոչ՝ 2016 թվականի հունվարի 1-ը սեղանների մրցավազքի սկիզբն է ու լավ հագուստի ցուցադրության օրը: Կարճ՝ Ով, որտեղից, որքան... Մարդիկ դադարելո՞ւ են կեղծավոր ժպիտներով նայել աշխարհին: 2016 թվականի հունվարի մեկը կազդարարի նաև մոռացված բարեկամների այցերի ու զանգերի սկիզբը: Մարդիկ դադարելո՞ւ են սերը վաճառքի առարկա դարձնելը: 2016 թվականի հունվարի մեկը կազդարարի կեղծ՝ «Ես քեզ սիրումների» սկիզբը: Այստեղ էլ հրաշքի չենք կարող սպասել, եթե անգամ այն շոկոլադե տուփը դու անկեղծ տարել ես մեկի տուն, ինքը դա կեղծավորությամբ կտանի հաջորդի տուն, հաջոդն էլ կասի. «Ձեռը քարի տակ էր, որ էսի ա բերել» ու եթե բախտդ չբերի այդ շոկոլադը քեզ կհասնի իր մեջ շրջափուլի նեգատիվները հավաքած:

 


Լավ բաներ էլ կային 2015-ին գոնե իմ համար: Կյանքը ավելի գեղեցկացավ ու ընկերներիս մեջ լավ ու դրական փոփոխությունները նկատելի դարձան: Որոշները վերածվեցին ծանոթների, որոշները՝ ուղղակի դադարեցին գոյություն ունենալուց, իսկ մարդիկ էլ որոնք ծանոթ էին կամ մինչ այդ ինձ անծանոթ՝ դարձան հարազատներ: Գուցե 2016 թվականին էլ որոշ մարդիկ հարազատի կարգավիճակից դառնան ծանոթներ, բայց դա արդեն 2016-ի մարտահրավերներն են: Կյանքում միակ կարևորը դա ընկերությունն է, մնացածը ժամանակավոր արժեքներ են:
Դէ ինչ՝ ամփոփեցի տարին, մնում է ասել՝ Շնորհավոր Ամանոր:Ուրախ եղեք, ժտացեք անկեղծ ու սիրեք մաքուր:

 

 

Էդգար Խաչատրյան