Ինչպես գիտենք, 2016 թվականի հունվարի 1-ից հեռուստատեսային հեռարձակումը լիովին դառնալու է թվային: Տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից արդեն իրականացվել են Հայաստանում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները և արդեն իսկ պատրաստ են շահագործման թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերը:
Այսօր Հայաստանում բնակչության մեծամասնության հեռուստացույցերը հիմնականում նախատեսված են անալոգային հեռարձակման համար: Սրա լուծման համար կա 2 ճանապարհ կամ գնել նոր՝ թվային ընդունիչով հեռուստացույցեր, կամ ձեռքբերել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, որոնք կփոխարինեն թվային ազդանշանը անալոգայինով և կապահովեն պատշաճ հեռարձակում:

 


Այս փոփոխությունը էականորեն ազդելու է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Ուստի կառավարությունը որոշում է կայացրել,48733 սոցիալապես անապահով ընտանիքների տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովման, որպես աջակցություն տրամադրել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
Սարքեր գնելը լրացուցիչ ֆինանսական ծախս էր անապահով ընտանիքների համար և կարծում եմ պետության նման աջակցությունը որոշակիորեն կթեթևացնի այդ բեռը: