Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլև անփոխարինելի նրանց համար, ովքեր ուզում են նիհարել: Նուռը հարուստ է կիտրոնաթթվով, հատկապես վիտամին C-ով:
Նռան օգտակարությունը.
Նռան կալորիականությունը 52 կկալ է 100 գ համար: Նռան հյութը օգտակար է նաև մաշկի համար: Եթե չեք սիրում նուռ, կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան Ձեզ համար չէ:
Ճաշացանկը՝
Նախաճաշ. միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ:
Ճաշ. Եփած հավի միս, 1 բաժակ նռան հյութ:
Ընթրիք. 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ:
Ինչպես երևում է, սա մոնոդիետա չէ: Դրանում է այս դիետայի մեծ արդյունավետության գրավականը: Դիետայի տևողությունը 5 օր է: Այս ընթացքում Դուք կկորցնեք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանաք վիտամինային համալիրներ օգտագործել և ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:
Վրեժ Հովսեփյան