Շատ է խոսվում թուրքական բանակի մարտունակության, հզոր լինելու մասին, որի հետ ես բացարձակ համաձայն չեմ: Չեմ հերքում, որ ունի թանկարժեք զինտեխնիկա ու զինամթերք, բայց թե դրանք օգտագործելու հնարավորություն ու կարողություն ևս չունի: Սակայն թուրքական բանակն ունի մի առավելություն, որն իմ դուրը շատ է գալիս: Դա ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ է...Թուրքական բանակն ունի մեկ ինֆորմացիոն աղբյուր՝ գլխավոր շտաբ, որտեղ ինֆորմացիան զտում և հրապարակում են : Գլխավոր շտաբի հաղորդագրությունները չեն անցնում երկու տողի սահմանը, հաղորդված ինֆորմացիան էլ ավելի շատ բանակի գովքն է քան ռեալ, իրական պատկերը:Պատահակն չէ, որ ես Թուրքիայի գլխավոր շտաբը համարում եմ գլխավոր սուտասան:
Մեկ նկատառում ևս...Զինվորական ավտոշարասյունների շարժը, որպես կանոն կատարում են ցերեկով , ոչ վճարովի ճանապարհներով, այսինքն ավելի բանուկ ճանապարհներով՝ հանրությանը ի ցույց դնելով իրենց զինտեխնիկան, որով անուղղակիորեն քարոզում են իրենց բանակի հզորությունը: Բայց ով ով ,ես հո լավ գիտեմ թուրքական բանակի անճարակության մասին: Մեկ օրինակ բերեմ, որը բավական կլինի հասկանալու համար իրական թուրքական բանակի էությունը: Բոլորս էլ գիտենք ,որ քրդերը ճանապարհներին տեղադրված պայթուցիկներով պայթեցնում են թուրքական բանակի ներկայացմամաբ գերժամանակակից զրահապատ ռազմական մեքենաները: Հարց, իսկ այդ գերժամանակակաից մեքենաները միթե՞ չունեն պայթուցիկը հայտնաբերող սարք... Չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից շատերի ռազմական զրահապատ մեքենանաերը զինված են հենց նմանատիպ ժամանակակից ճշգրիտ սարքավորումներով, որոնք ընթացքի ժամանակ հայտնաբերում են անգամ մոտակայքում գտնվող զինված մարդուն:
Ես ինչու՞ խոսացի սրա մասին: Թուրքական բանակն իր հզորությունը կամ անխոցելիությունը ձեռք է բերել միայն ու միայն ինֆորմացիայի գաղտնիության շնորհիվ...
Կիլիկիա Հայաստան