Այսօր որդիներիս հետ մասնակցեցի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացման արարողությանը:
Հպարտ եմ, որ Երևանն Ամանորի տոներին ընդառաջ տարեցտարի ավելի գեղեցիկ ու լուսառատ է դառնում և մեծ հաճույք է պատճառում հատկապես փոքրիկներին:

 

 


Համոզված եմ, որ Երևանի ամանորյա այս մեկնարկով մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցեցինք մեր հոգու ողջ ջերմությունն ու տոնական տրամադրությունը: