Մարդիկ միշտ էլ փորձում են բնական միջոցներով բուժել իրենց ցավերը, սակայն բոլոր մթերքները չէ, որ կարող են օգնել այդ գործում: Ձեզ եմ ներկայացնում հինգ մթերքները՝ բնական ցավազրկող միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել հոգնածությունը, լարվածությունը, քրոնիկական «դանդաղկոտ» բորբոքումները:

 


Չիլի պղպեղ կամ կայենական պղպեղ (դրա հիման վրա պատրաստում են բալզամներ և պղպեղալաթեր, որոնք շատ օգտակար են հոդային ցավերի ժամանակ):
Մանանեխ. մի կտոր սև հացի հետ մանանեխի միջուկ ուտելու դեպքում կարելի է բուժել ծանրաբեռնվածությունից առաջացած գլխացավը:

 


Կոճապղպեղ. արևելյան բժշկության մեջ այս արմատը վաղուց օգտագործվում է ատամի ցավը մեղմելու համար: Շատ արդյունավետ է կոճապղպեղից պատրաստված թուրմը:
Սխտոր. կապսիցիումը հակաբակտերիալ նյութերի հետ կօգնի ազատվել ընդհանուր տենդագին վիճակից և բորբոքումներից առաջացած ցավերից:

 


Մուգ շոկոլադ. սա այն մթերքն է, որն ամենից լավ է օգնում էնդարֆինների արտադրմանը: Իսկ այդ երջանկության հորմոնները նույնպես ցավազրկողներ են:

 

 

Վրեժ Հովսեփյան