Անցած գիշեր սահմանին զոհված ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ազգությամբ եզդի էր: Եզդի ազգը այն միակ եզակի ազգն է Հայի համար, ում վրա Հայը կարա հույս դնի: Եզդիները դարեր ի վեր եղել են Հայերի բարեկամը, եղբայրը, հարազատը...Չի եղել մի դեպք, երբ Եզդին դավաճանի Հային:
Կարող էին թողնել ու գնալ, մեկ ուրիշ երկրում զբաղվել իրենց գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, գիտությամբ ու կրթությամբ, բայց չէ... Արցախյան հերոսամարտին ևս Եզդիները իրենց բաժին կռիվը պատվով տարան... Խոնարհվում եմ Եզդի ժողովուրդի առջև, փառք ու պատիվ Հայոց բանակում զոհված Եզդի տղերքին...
Կիլիկիա Հայաստան