Հայաստանում գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն: Դրանց փոքր չափերը, գյուղատնտեսական մթերքի արտադրության և իրացման դժվարությունները հնարավորություն չեն տալիս արդյունավետ գյուղատնտեսություն վարելու:
Որպես օրինակ, կարելի է բերել ՌԴ շուկայում գյուղատնտեսական ապրանքների բացը, որը կարող էին լրացնել հայ արտադրողները: Պետությունը պատրաստ է աջակցել, սակայն գյուղացիական տնտեսությունների փոքր լինելը այս պահին ծառայում է որպես խոչնդոտ, և հարցը կարող է լուծվել երկարաժամկետում:
Այս իրավիճակում հարկավոր է մեխանիզմներ մշակել կոոպերացիայի զարգացման ուղղությամբ:
Խնդրի լուծման համար օրեր առաջ գործադիր մարմինը հավանության արժանացերց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 


Միջազգային փորձի հիման վրա մշակված նախագիծը հնարավորություն կտա խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, բարձրացնել գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության մակարդակը:

 

Մարինա Ներսեսյան