Գյուղատնտեսական ոլորտը ՀՀ-ում համարվում է գերակա ճյուղ: Այստեղ վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ներդրումներ, ինչը հնարավորություն է տվել զգալի աճ գրանցել:
Ինչպես տեղեկանում ենք banks.am-ից, ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում
մեկնարկել է օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագիր, որը կօգնի առաջիկա երեք տարիների ընթացքում բացահայտել օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ներուժը:
Սպասվում է, որ ծրագիրը խթան կհանդիսանա այս ոլորտում պետական և մասնավոր սեկտորի աշխատանքների համար:
Ծրագրի շրջանակներում օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրողներին և վերամշակողներին կտրամադրվեն փոքրածավալ և մեծածավալ դրամաշնորհներ, որոնց միջոցով նրանք կկարողանան բարձրացնել արտադրողականությունը և ընդլայնել շուկա մուտք գործելու
հնարավորությունները:
Կարեն Մկոյան