Մի քանի օր է Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի կառավարության մի քանի նախարար զգուշացնում էին Ռուսաստանին,որ եթե վերջինս շարունակի իր ոչ կոնստրուկտիվ քաղաքականությունը Անկարայի նկատմամբ,ապա իրենց համբերությունը կսպառվի և Թուրքիան էլ համարժեք քայլերի կդիմի ՌԴ-ի դեմ...Սակայն պաշտոնական Մոսկվան ուղղակի անտեսեց թուրք նախարարների շանտաժային ոճի այս ելույթները,որի արդյունքում էլ երևի Թուրքիայի համբերությունն այսօր սպառվեց...Ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet թերթը,վկայակոչելով թուրքական բանակի գլխավոր շտաբը՝թուրք զինվորականներին հրահանգված է արձակուրդերը չանցկացնել Ռուսաստանում...
Այս հիմար և անիմաստ հրամանով Թուրքիան փորձու՞մ է ասիմետրիկ պատասխան տալ ՌԴ-ին,որը նոյեմերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից խոցված ռոսական օդանավի դեպքից հետո խիստ տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի դեմ,որոնք միլիարդավոր դոլլարների վնաս են հասցնում Թուրքիայի տնտեսության տարբեր ճյուղերին...Տարեկան,տարբեր տվյալներով,Թուրքիայում են իրենց հանգիստ անցկացնում 3-5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ,որոնք Թուրքիայում էին թողնում 4-5 միլիարդ դոլլար...Պուտինն այս ամենին վերջ դրեց...Ու սա միայն զբոսաշրջային ոլորտն էր...Հավելեմ,որ ըստ "Ռոստուրիզմի" անցյալ տարի ՌԴ է այցելել 134,7 թուրք զբոսաշրջիկ...Թե՛ սրանց քանի տոկոսն են կազմում զինվորականները, երևի ոչ ոք ստույգ չգիտի...Ու հիմա թուրք զինվորականներին արգելում են արձակուրդներն անցկացնել Ռուսաստանում...Էրդողանը երևի մտածում է,որ շատ "մեծ հարված" է հասցնում Մոսկվային իր այս որոշումով...
Հ.Գ.Ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են վատթարանալ...ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է,որ Մոսկվան թուրքական զորքերի առկայությունը Իրաքի հյուսիսում դիտում է որպես ՆԵՐԽՈՒԺՈՒՄ..."Մենք դա դիտում ենք որպես անօրինական քայլ և ներխուժում Իարքի տարածք...Բացարձակ կապ չունի,թե թուրքերը ինչպես են բացատրում իրենց զինվորականների առկայությունը Իրաքի հյուսիսում...",-հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը...
Թուրքիան և նրա դաշնակիցները փորձում են շեղել Մոսկվայի ուշադրությունը Սիրիայից՝ավելացնելով և մեծացնելով դիվանագիտական և ռազմական "ճակատները" Պուտինի համար...
Գագիկ Համբարյան