Ելնելով ազգային վիճակագրության ծառայությունների հրապարակած տվյլաներից' կարելի է ասել, որ այս տարին հաջող էր հյուրանոցային տնտեսությունների համար: Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանած 443 հազար 87 զբոսաշրջիկներից 55 հազար 372-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում:
Ընդանուր առմամբ նրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, տոկոսային առումով աճել է 16.3 տոկոսով:
Մեր երկիր ժամանած և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած 55 հազար 372 զբոսաշրջիկներից 35.9 տոկոսի այցելության նպատակը եղել է գործնական, 30.6 տոկոսինը' հանգիստ և ժամանց, իսկ ահա այլ նպատակներով այցելուների թիվը կազմել է 32.8 տոկոս:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների 19.2 տոկոսը եկել է ԱՊՀ-ից, 28.8 տոկոսը' Եվրամիության երկրներից, 52 տոկոսը' այլ երկրներից:
Նարեկ Սարգսյան