Անկարայի և Մոսկվայի միջև լարվածությունը հասավ Թուրքիայի հարավում կառուցվող Աքքույույի ատոմակայանի կառուցման աշխատանքների դադարեցմանը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է ,որ դեկտեմբերի 9-ից Ռուսաստանի Ռոսատոմը դադարեցրել է աշխատանքները Աքքույում, սակայն դրա մասին պաշտոնապես տեղյակ չի պահվել թուրքական կողմին: Թուրքիան նաև հայտնել է ,որ եթե Ռոսատոմը դադարեցնի 20մլրդ դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված աշխատանքները, ապա ստիպված կլինի փոխհատուցել վնասները, որոնք շատ ավելի թանկ կնստեն Ռոսատոմի վրա:Անկարան արդեն սկսել է այլընտրանքային թեկանծուներ փնտրել Աքքույու ատոմակայանի շինարարությունը ավարտին հասցնելու համար, սրա մասին նույնպես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

 


Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է ,որ ատոմակայանի կառուցումը կախված չէ ՌԴ-ից:
«Մենք հստակ ասել ենք , որ մենք գերի չենք ոչ մի երկրի ինչ է թե մեր երկրում երկկողմանի ֆինասվորմամաբ կառուցում են ատոմակայան, ճիշտ հակառակը, պետք է մեզ խնդրեն, որ համագործակցենք իրենց հետ: Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք կցանկանան ներգրաված լինեն Աքքույու ատոմակայանի կառուցմանը», - ասել է Քուրթուլմուշը:

 

Կիլիկիա Հայաստան