Լոնդոնում գլխավոր գերմրցաշարին զուգահեռ ընթանում է խոշոր ու ներկայցուցչԱկան բաց մրցաշար' 7th CSC London Chess Classic FIDE Open, որի 48երկրի 247 մասնակիցների թվում է նաև տղամարդկանց շախմատի ՀՀ ազգային ընտրանու կազմում Ռեյկյավիկում Իսլադիա 2015թ Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացած ու այնտեղ 4-րդ խաղատախատակի վրա լավագւոյն արդյունքը 9հնարավորից վաստաել է 6,5 միավոր ո սկե մեդալի արժանացած գրոսմայտեր Հրանտ Մելքումյանը:

 

Նա Լոդոնում էլ շարունակում է իր անպարտելի հանդիպումների շարքը: Այսպես, Ռեկյավիկում Հրանտը 4 հաղթանակ էր տարել ու 5 ոչ-ոքի խաղացել: Լոդոնի մրցաշարում տեղի ունեցած 5 տուրերից 3-ում նա հաղթանակներ է տոնելու 2պարտիա էլ ոչ-ոքի է ավարտել: 5 տուրից հետո 4,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ : Մելքումյանը 4 միավորով ընթանում է 6-25-րդ տեղերը բաժանողների շարքում: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հրանտը սպիտակներով մրցելու է Կանադան ներկայանցող 23-ամյա գրոսմայստեր Էրիկ Հանսենի հետ:
Այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին եզրափակիչ ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:

 

Արամ Ուգուջյան