Գայանե Սարիբեկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մալաթիա-Սեբաստիայում գտնվող 7/22 ընտրատեղամասում ՈՉ-ը հաղթեց, այո-ն ոչ միայն պարտվեց, այլեւ իսպառ բարոյալքվեց... 105 դպրոցում, երբ հանձնաժողովի անդամը մահանում էր ու բոլորս սարսափած սպասում էինք շտապօգնությանը' աչքներս էլ պահելով քվերատուփի վրա, աննկատ հատակին էր հայտնվել 98 այո, որը քվեարկության վերջում ԿԸՀ-ից ժամանած կեղծարարի վերջնական խոսքով հավելվեց արդեն պարտված այո-ի վրա ու դարձավ ընդամենը 350, իսկ ՈՉ-ը 421....
Շտապօգնությունը եկավ պարոն Ռազմիկին թե ինչ արեց դասարաններից մեկում, չիմացանք, հետո տարան տուն, մենք էլ շարունակեցինք հավատալ, որ շաքարը բարձրացել էր, քանի որ ՈՉ-երը վեր էին խոյանում' նկատելիորեն բարձրացնելով իր համախոհների շաքարը... իսկ գետնին թափված, չբացված ծրարները, որոնց տուփից ընկնելը ոչ մեկս չէր արձանագրել բացի դպրոցի կոլեկտիվից, «պարզվեց» հենց պարոն Ռազմիկի վատանալու ժամանակ, երբ որ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ պարոն Գագիկը նետվել էր նրան փրկելու, ոտքը կպել էր, թեքվել էր ու էդ մի խումբ այո-ն կազմակերպված դուրս էին թռչել քվեատուփից.... Մի խոսքով, բարոյալքված այո-ականների դեմ հերոսաբար մինչեւ վերջ մաքառելուց հետո անգամ հանձնաժողովի ՀԱԿ անդամ Կարինե Հարությունյանն ի վիճակի չէր զանգել հարցներ' պարոն Ռազմիկը կազդուրվե?ց, թե հիմա էլ տնեցիներին է սարսափեցնում ճիշտ այնպես, ինչպես մեզ... Ես' այդ տեսարանից իսկապես սարսափածս, պարոն Ռազմիկին ու իր համախոհներին առողջություն եմ մաղթում... (((»: