Դիարբեքիրի Սուր քաղաքը արդեն 6-րդ անգամ անցավ պարետային ժամ ռեժիմին: Սուրի կենտրոնական հատվածը վերածվել է իսկական մարտադաշտի: Սուրի Ջեվեթփաշա, Ֆեթիհփաշա , Դեբենօղլու, Հեսիրլի կենտրոնական թաղամասերում և Դեղքափի հրապարակում ընթանում են մարտեր թուրքական բանակի և PKK-ի զինյալների միջև: Թուրք զինվորները փորձում են հատուկ տեխնիկայով մաքրել նախորոք կառուցված բարիկադները, սակայն ՝ ընկնելով կրակահերթի տակ, նահանջում են:
Թուրքական բանակը չորս զինվորի մարմին է թողել Դեղքափի հրապարակում: Կան խոսակցություններ, որ սպանվել է նաև թուրքական ռզմաուժերի սպա Գյուլեր Էրօղլուն, ով հայտնի է իր վայրագություններով քուրդ խաղաղ բնակչության նկատմամբ: Ֆեթիհփաշա թաղամասում այրվում են բնակելի բազմահարկ շենքեր, որոնց բնակիչները կեսօրին լքել էին իրենց բնակարանները:
Կիլիկիա Հայաստան