Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել կոչով , որով դիմել է Ռուսաստանին «հանդես գալ տնտեսական համագործակցությամբ, ոչ թե եղածը ոտնատակ տալ և լարվածությունը էլ ավելի խորացնել»:

 


«Ոչ ոք չի շահի փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու և պատժամիջոցներ կիրառելու դեպքում », - ասել է Դավութօղլուն Բաքվում:
Դավութօղլուն մի քանի անգամ ընդգծել է, որ Անկարան չի ցանկանում լարվածություն մտցնել Մոսկվայի հետ հարաբերություններում: Այնուհետև ասել է այն, ինչ ասվում է ռուսական SU-24-ի խոցումից հետո:
Սակայն այս անգամ նա արել է հետաքրքիր մեկ հայտարարություն:
«Խոցված ինքնաթիռն ընկել է Սիրիայի հյուսիսում և ինքնաթիռի օդաչուին սպանել են թուրքմեն զինված խմբավորումները, և որ Թուրքիան դրա հետ կապ չունի: Սակայն Պուտինը չի ցանկանում այս փաստը հաշվի առնել»,- ասել է Դավութօղլուն, այս անգամ մեղքը բարձելով թուրքմենների վրա:

 


Կիլիկիա Հայաստան