Ինչպես գիտենք ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը բոլոր առումներով դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:

 

Սակայն այս իրավիճակում չպետք է մոռանալ, որ միայն Թուրքիայով այս հարցը չի սահմանափակվում: Տարածաշրջանում կա ևս մեկ թուրքական պետություն' ի դեմս Ադրբեջանի: Բոլորի հիշողություններում էլ թարմ է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի այն պնդումը, որ ադրբեջանցիները և թուրքերը մեկ ազգ երկու պետություն են:

 


Ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունների նման լարվածության ֆոնին շատ արդիական է դառնում Ռուսաստանի Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, որը երկար տարիներ է արդեն Հայաստանը բարձրացնում է: Ռուսաստանը համարվելով Կովկասյան թուրքերի զենքի 85 %-ի մատակարարը' այսօր շատ լուրջ մտահոգություն պետք է ունենա, վերանայելով և վերաիմաստավորելով Ադրբեջանի հետ իր հետագա ռազմական համագործակցությունը: Քանզի ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններում, եթե հաշվի առնենք, որ կարող ենք տեսնել դեպքերի զարգացման ցանկացած սցենար, ուրեմն այս պարագայում Ռուսաստանի վաճառած զենքը կարող է ուղղվել հենց իր դեմ, քանի որ Ադրբեջանը իր մեծ եղբայր Թուրքիային երբեք միայնակ չի թողնի, անգամ եթե նրա հակառակորդը Ռուսաստանն է:
Ռուսաստանն ուղղակի պետք է ժամանակին լսեր հայերի հորդորները և դրանք չստորադասեր իր ֆինանսա-տնտեսական շահերին:

 

Հայոց Տուն