Ինչպես հայտնել էինք, թենիսի ՀՀ բազմակի չեմպիոնուհի,22-ամյա Անի Ամիրաղյանը մեջքի վնասվածքի պատճառով որոշ խաղադադար էր վերցրել ,ու չկարողացավ մասնակցել նախապես նախատեսած այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարերին , որն էլ իր հերթին բնականաբար թույլ չտվեց նրան առաջադիմելու համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակում:
Բարեբախտաբար, ՀՀ թիվ 1 ռակետն բուզննում անցավ ու արդեն ապաքինվել է վնասվածք և շարք է վերադարձել:

 


Ամիրաղյանն այս օրերին ՀՀ մեկ այլ թենիստուհու ՝ 16-ամյա Գաբրիելա Հակոբյանի հետ մեկնել է Անթալիա, որտեղ հանդես է գալիս իրար հաջորդող 2 միջազգային մրցաշարերում:
Դրանցից առաջինը՝ 10 հազար դոլար մրցանակային հիմնադամով SPX CUP WOMEN'S անվանումով ստուգատեսն է, որն ընթանալու է նոյեմբերի 23-29-ը:
Արդեն հայտնել ենք ,որ մենախաղում Գաբրիելային չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքն , իսկ WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում այս շաբաթ 853-րդ տեղում ընթացող Անին,որ միանագամից հիմնական ցանցի մրցաշարին է մասնսկցում 1/16-րդ փուլում կարողացավ պայքարից դուրս մղել բավական ուժեղ մրցակցի ՝ WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում հիմա 457 –րդ վարկանիշն ունեցող 22-ամյա բուլղարուհի Ջուլյա Ստամատովային:Այժմ 1/8-րդ փուլում ՀՀ թիվ 1 ռակետը քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է 18-ամյա ռումինուհի Գեորգինա Սերբանի հետ, ով ներկայումս WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 564-րդ տեղն է զբաղեցնում:

 


WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում այս շաբաթ 586-րդ տեղը զբաղեցնող Ամիրաղյանը Անթալիայում մասնակցելու է նաև զուգախաղի մրցաշարին : Այստեղ էլ նա ընկերակցում է WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա 248-րդ հորիզոնականը զբաղեցնող 23-ամյա ուկրաինուհի Ալյոնա Սոտնիկովային: Երեկ նրանք 1/8-րդ փուլում 6:2,6:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Անի Դոնալդսոն, Ավստրալիա /Անի Վանգելովա,Բուլղարիա զույգի նկատմամբ: Այս հաղթանակն արդեն Ամիրաղյան /Սոտնիկովա երկյակին վարկանիշային 2-ական միավոր տվեց ու հաջորդ շաբաթ նրանք դասակարգման ցուցակում կրկին առաջընթաց կունենան:

 


Զուգախաղի մրցաշարի քառորդ եզրափակչում Ամիրաղյան/Սոտնիկովա զույգը կիսաեզրափակչի ուղեգրի համար կհանդիպի ԱՄՆ ներկայացնող Ակիկո Օկուդա/Մարա Շմիդ երկյակի հետ: Հավելենք ,որ 22-ամյա Ակիկոն և 23-ամյա Մարան WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա զբաղեցնում են համապատասխանբար 1113 և 1220-րդ տեղերում:

 

Արամ Ուգուջյան