Լեհական Կոլոբժեկ քաղաքում նոյեմբերի 21-ից ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն, որտեղ 10 քաշային կարգերում աշխարհամասի չեմպիոնի կոչում են վիճարկում 38 երկրի 224 բռնցքամարտիկներ:

Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսում բռնցքամարտի ՀՀ երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ու նրա օգնական Հարություն Նազարյանի ղեկավարությամբ ներկայացնում են 7 բռնցքամարտիկ:

 


Մրցաշարի առաջին 3 օրերի անցկացված նախնական փուլերի մեմարտերեի արդյունքներով նրանցից 4-ը արդեն լքել են ասպարեզն ու մեդալների համար պայքարը շարունակում են միայն 3-ը:
Այսպես, ՀՀ պատվիրակների մասնակցությամբ առաջնության առաջին երկու օրերի մենամարտերում գրանցվել են այսպիսի արդյունքներ ՝
49կգ, 1/8-րդ փուլ ՝ Ալեն Դանիելյան ,Հայաստան- Անտոն Վորբյով ,Ռուսաստան՝ 3:0,
Վաղը՝ նոյեմբերի 25-ին քառորդ երզափակչում Դանիելյանը կիսաերզափակչի ուղեգիրը կվիճարկի հ Թուրքիայի ներկայացուցիչ՝ Յուսել Բուրակի հետ մենամարտում:
81կգ՝ 1/16փուլ ՝ Սոս Քոչարյան, ՀՀ- Միխալ Սոզինսկի ,Լեհաստան՝ 0:2 (28:28,27:28,28:29),
52կգ՝ 1/8-րդ փուլ ՝ Վահե Բադալյան ,ՀՀ- Իվան Պրսկալո ,Խորվաթիա՝ 3:0 (30:25,30;25,30:27),
Վահեն նոյեմբերի 25-ին քառորդ եզրափակչում կիսաեզրփակչի ուղեգրի համար կմրցի Թուրքիայի պատվիրակ Չիֆչի Բաթուխանի հետ:
60կգ՝1/16-րդ փուլ ՝ Սպարտակ Թամարյան, ՀՀ- Ֆլորին Շչրոպու, Ռումինիա՝ 3:0 ( 29;28,29:28,29:28):
Այսօր՝ նոյեմբերի 24-ին Սպարտակը 1/8-րդ փուլում կմենամարտի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ :
64կգ՝ 1/16-րդ փուլ ՝ Գառնիկ Պապիկյան ,ՀՀ- Էսկերխան Մադիև, Վրաստան ՝ 0:3 (28:29,28:29,28:29):
Երեկ կեսօրվա և երեկոյան մրցահերթերում ելույթ ունեցած հայազգի բռնցքամարտիկների մասնակցությամբ հանդիպումներում արձանագրվել ոն այսպիսի արդյունքներ ՝

 


56կգ՝1/8-րդ փուլ ՝ Հրայր Շահվերդյան,ՀՀ- Գագիկ Պոզոյան ,Վրաստան՝ 1:2 (29:28,28:29,28:29),
Վիրահայ բռնցքամարտիկ Գագիկ Պոզոյանը նոյեմբերի 25-ին քառորդ եզրափակչում կհանդիպի հունգարացի Շանդոր Տարի հետ:
91կգ՝ Դավիթ Չալոյան,ՀՀ - Պավել Ժուրավսկի ,Լեհաստան՝ 0:3 (27:30,27:30,27:30):
91կգ՝ Արտյոմ Միքայելյան,Ռուսաստան- Միլես Վալենտիչ,Բոսնիա՝ 3:0 (30:27,30:27,30:27):
Նոյեմբերի 25-ին քառորդ եզրափակչում Միքայելյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի լեհ բռնցքամարտիկ Պավել Ժուրավսկու հետ:
+91կգ՝ 1/8-րդ եզրափակիչ ՝ Վալերի Թոփուզյան, Ռուսաստան- Իլյա Կուլինենկա,Բելառուս՝ 3:0( 29:28,29:28,29:28):

 


Քառորդ եզրափակչում ՝ նոյեմբերի 25-ին Թոփուզյանը ուժերը կչափի լատվիացի Էվանդերս Սեվուցի հետ:
Այսպիսով, առայժմ ստուգատեսի մեդալների համար պայքարը շարունակում են հայազգի 6 բռնցքամարտիկ ՝ 3-ը ՀՀ-ից, իսկ մյուս 3-ը՝ սփյուքահայ բռնցքամարտիկներ են ու ներկայացնում են Ռուսաստանն ու Վրաստանը:
Այսօր ՝նոյեմբերի 24-ին մեդալների համար պայքարը շարունակող ՀՀ պատվիրակներից կեսօրվա մրցհերթում Լեհաստանի ժամանակով ժամը 14-ին ռինգ կելնի 60կգ քաշային կարգում հանդես եկող Սպարտակ Թամարյանն ,ով 1/8-րդ փուլում քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ մենամարտում:

 

Արամ Ուգուջյան