Ռուսական հատուկ ծառայությունները այսօր տեղեկատվություն տարածեցին, որ ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը երկրորդն է «Իսլամական պետությանը» տրվող օգնության չափով: Կարծես թե արդեն սկսվում են ապացուցվել այն ամենը, ինչը արդեն վաղուց էր պարզ:
Նույնիսկ Ադրբեջանի ամենավերին օղակներում քննարկվում է այն հարցը, որ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, որոնք կռվում են «Իսլամական պետության» կազմում, Ադրբեջան վերադառնալուց հետո, կօգտագործվեն Ղարաբաղը ազատագրելու գործում: Այսինքն, Ադրբեջանի իշխանությունները բոլոր տարբերակները օգտագործելով, փորձում են մաքսիմալ օգուտ քաղել «Իսլամական պետությունից»:

 


Ադրբեջանը արդեն վաղուց դարձել է «Իսլամական պետությանը» ահաբեկիչների գլխավոր մատակարարներից մեկը: Վերջին տվյալներով Իսլամական պետության կազմում կռվում են 500 Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես նաև 200-300 ադրբեջանցի՝ Վրաստանի Մառնեուլիի և Ռուսթավիի շրջաններից:
Բերենք մի շարք փաստեր, թե ինչքանով է Ադրբեջանը և ադրբեջանցիները ներգրավված «Իսլամական պետության» գործողություններում.
• Ադրբեջանի քաղաքացի Աբդուլա Աբդուլաևը ամռանը ձերբակալվեց, ով համարվում էր Իսլամական պետության թուրքական խմբավորման ղեկավարը:

 


• Բաքվում ծնված և այնտեղ էլ ապրած Աբու Խատաբ Ալ Ազերին ևս համարվում էր Իսլամական պետության ամենակարկառուն ղեկավարներից:
• «Իսլամական պետության» ամենահին և մեծ ադրբեջանկան խմբավորման՝ Սումգաիթյան ջամաաթը, որը ղեկավարում էր Սումգաիթում ծնված և ապրած Աբու Յուսիֆը:
• Ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովը, որը ընկերությունը զբաղվում է ահաբեկիչների նավթի տեղափոխությամբ:

 


• «Իսլամական պետության» տեղական խմբերի ներկայացուցիչներ Վյուգար Սաբիրողլուն և Զիլֆուգյար Իբրահիմովը գտնվում են ամենասերտ շփումների մեջ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորների հետ:
• Փաստեր կան, որ «Իսլամական պետությանը» մոտ կանգնած խմբավորումներին ֆինանսավորում են նաև Բաքվի քաղաքապետի որդի Իսրաֆիլ Աբութալիբովը, և Ադրբեջանի Սննդի արդյունաբերության նախարարի մտերիմ բարեկամ Այնուր Զայնալովը:

 

 

Հայոց Տուն