Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ, հույն և սիրիացի փախստականներին ու որբացած երեխաներին օգնելու նպատակով ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում «Միջին Արևելքի նպաստամատույց» (Near East Relief) կազմակերպությունը կազմակերպել էր լայնամասշտաբ հանգանակություններ:

 

 

Տրամադրվող օգնության մասնաբաժնում նախատեսված հանրահայտ «Նեսթլե» (Nestle) կաթնամթերքի արտադրանքի՝ կաթի փոշու թիթեղյա տուփի միասնական պիտակի համար որպես նկար ընտրվեց փոքրիկ հայուհի Շուշանի կերպարը, որն ապաստանել էր Լիբանանում տեղակայված «Թռչնոց բույն» որբանոցում: Շուշանի նկարը առկա էր նաև հանգանակությունների քաղաքներն ու օրերը ներկայացնող գովազդային մեծադիր պաստառներում:

 

 

«Նեսթլե»-ի տուփի և գովազդների վրա գրված էր հետևյալ տեքստը. «Դուք թույլ չեք տա, որ ես սովամահ լինեմ, այնպես չէ՞... Ես փոքրիկ Շուշանն եմ Հայաստանից: Մեր տունը քանդեցին, հորս տարան, իսկ մայրս սովամահ եղավ, որովհետև ինձ էր տալիս եղած ուտելիքը... Ես այնքա՜ն սոված եմ ու այնքա՜ն եմ մրսում, և հազարավոր իմ նման այլ երեխաները՝ նույնպես...»:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան