2015-ի հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 1 մլրդ 191 մլն դոլար' նախորդ տարվա 2014-ի հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 618 մլն դոլարի դիմաց: Ցուցանիշը նվազել է մոտ 399 մլն դոլարով:
Ինչ վերաբերվում է դրամական փոխանցումների զուտ ներհոսքին (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը), ապա 2015-ի առաջին ինն ամիսներին այն կազմել է 656 մլն դոլար, 2014-ի հունվար-սեպտեմբերի 964 մլն դոլարի դիմաց: Նվազումը կազմել է ավելի քան 348 մլն դոլար:
Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակումներից:
Անահիտ Գրիգորյան