Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքի Մուհամեդ 5-րդ անվան մարզահամալիրում նոյեմբերի 12- 16-ն անցկացվելու է մեծահասակների սամբոյի 2015թ աշխարհի 39-րդ առաջնությունը, որն ի դեպ առաջինն, որ տեղի է ունենալու աֆրիկյան մայրցամաքում: Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:
27 հավաքածու մեդալների համար պայքարողների թվում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները:
Նկատենք, որ սամբոյի աշխարհի առաջնություններն անցկացվում en 1973 թվականից և բնական է մինչև Հայաստանի Հանրապետության անկախացումը մեր մարզիկները ընդգրկվում էին ԽՍՀՄ հավաքականում:
Հիշենք, որ հայ սամբիստներից առաջինը աշխարհի չեմպիոն հռչակվեց Գառնիկ Հովհաննիսյանը 1981 թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել: Նրան հաջորդեցին Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանը, Հովիկ Մանուկյանը, Արթուր Գրիրգորյանը, Երվանդ Գրիգորյանը, Քրիստինե Նաջարյանը, Արևիկ Կարապետյանը և էլի տասնյակ մարզիկներ:

 


Ինչպես հայտնում են սամբոյի ՀՀ մամուլի ծառայությունից, Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում ընդգրկված են՝ աշխարհի չեմպիոններ՝ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլոք:
ՀՀ պատվիրակությունը սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի նոյեմբերի 11-ին:
Նկատենք , որ մարզաձևի գերտերությունների շարքին դասվող ՌԴ-ի ընտրանու կազմում ստուգատեսի մասնակցիների թվում կլինի նաև Նիժնի Նովգորոդի մարզի Պավլովո քաղաքը ներկայացնող <Օլիմպիա> ակումբի սան Ռուսլան Բաղդասարյանն, ով տղամարդկանց սամբոյի 2015թ ՌԴ-ի չեմպիոնն է և հանդես կգա 62կգ քաշային կարգում:

 


Հիշեցնեք ,որ անցյալ տարի ՝ 2014թ. նոյեմբերի 21- 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում անցկացված աշխարհի 38-րդ առաջնությունում ՀՀ պատվիրակներից՝ արցախցիներ Մավրիկ Նասիբյանը աշխահի չեմպիոնի կոչման արժանացավ 74կգ քաշային կարգում ,իսկ աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանն էլ մարզական սամբոյի 82կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ:

 

Նկատենք նաև, որ սամբոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ՝ sambo-fias.org-ն նոյեմբերի 13-15-ը կկազմակերպի Կասաբլանակայի ստուգատեսի մենամարտերի ուղիղ հեռարձակումը:

 

Արամ Ուգուջյան