Հայկական մթերքների արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության արտահանման ծավալները, ըստ հրապարակված տվյալների, այս տարի ավելացել է երկու անգամ:
Այս պահի դրությամբ արտահանվել է ավելի քան 24 հազար տոննա գյուղմթերք: Մինչև տարեվերջ նախատեսվում է շահագործման հանձնել վերամշակման նոր արտադրամաս, որի շնորհիվ հնարավոր կլինի մթերել 15-20 հազար տոննա վերամշակված թարմ պտուղբանջարեղեն:
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, հնարավորություն տվեց 10 տոկոսով կրճատվել է բեռնափոխադրումների վրա իրականացվող ծախսը: Դա միջազգային շուկաներում հայկական ընկերություններին լուրջ մրցակցային առավելություններ տվեց: Հնարավորություն է ստեղծվել նաև նոր շուկաներ մտնել: Մասնավորապես, խոսքը գնում է Ղազախստանի, Բելառուսի.իսկ այժմ նաև Ղրղզստանի մասին:
Իհարկե շատ կարևոր է ինտեգրվել 170 մլն. շուկային, սակայն մեր կողմից միամտություն կլինի մոռանալ մեր եվրոպացի գործընկերներին: Այս տարեվերջին սպասվում է, որ վերը նշված ընկերությունը նոր պայմանագրեր կստորագրի եվրոպական խոշորագույն ցանցերի հետ:
Տնտեսական անկյուն