ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1%-ով: 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.0% և 7.1%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.3% և 9.1%-ով:

 

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.3% գնաճ իսկ մեկում՝ 0.1% գնանկում:

 

Անահիտ Գրիգորյան