Հայաստանի արտաքին գերատեսչությունը ջանքեր է գործադրում Հարավային Սուդանում զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար:

 

 

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում արվել է հետևյալ գրառումը.

 

 

«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։

 

 

Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաեւ Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման եւ նրանց աճյունների՝ հնարավորինս արագ Հարենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»։