Նոյեմբերի 3-ին' տեղական ժամանակով ժամը 03.10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացել, որ ՌԴ-ի ժամանակով 02:08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Վթարի արդյունքում մահացել էին 8 ուղևոր, ևս 42 մարդ վնասվածքներ է ստացել: Ներկայումս բժիշկները բազմաթիվ տուժածների դեռ թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել:
Այսօր, գործադիր մարմնի նիստում վարչապետը տեղեկացրեց ,որ պետությունը կհոգա վերը նշված վթարի հետևանքով առաջացած ծախսերը' կապված հուղարկավորությունների և տուժածների բուժումների հետ:
Այս իրավիճակում շատ կարևոր է, որ քաղաքացիները զգան պետության աջակցությունը:
Կարեն Մկոյան