ՀՀ կառավարությունն իր վաղվա' նոյեմբերի 5- ի նիստում ընդունելու է «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշումը:
Այն թելադրված է 2014թ. դեկտեմբերի 25- ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերն հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և /կամ/ ներմուծման արտոնագրի և թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման 6- րդ կետի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012թ. օգոստոսի 16- ի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ:
Մինչ այժմ մշված մետաղների և դրանք պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողություն չի իրականացվել: Իրավիճակը փոխվել է ԵԱՏՄ- ին անդամակցելուց հետո: Հայաստանի Հանրապետությունը, լինելով միասնական տնտեսական տարածքի անդամ երկիր, պետք է պետական վերահսկողություն կիրառի այդ ապրանքները ներմուծելիս և արտահանելիս:
Այդ պարտավորությունը մեր երկիրն ստանձնել է «2014թ. մայիսի 29- ի ԵԱՏՄ մասին պայմանագրին ՀՀ միանալու մասին» Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո: Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել պետական վերահսկողություն իրականացնելու կարգերը և համապատասխան ակտերի ձևերը, ապրանքների ցանկերը, սահմանել ակտերը տրամադրող լիազոր մարմինները:
Անի Սանոսյան