ՀՀ կառավարության առաջիկա նոյեմբերի 5- ի նիստի օրակարգ է ներառվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի' Հայաստանի տարածքների բռնազավթումը /օկուպացիան/ և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 


Գործադրի եզրակացության նախագիծը հնարավորինս համառոտ է' «ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը»: ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանվել են, այդ թվում հայտնվել է, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարը: Նստում եզրակացության նախագիծն ընդունելու դեպքում այն ՀՀ վարչապետի ստորագրությամբ կուղարկվի ՀՀ Ազգային ժողովի նախագահին: ԱԺ նախագահն իր հերթին օրենքի նախագծի քննարկման գլխադասային է նշանակել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

 

Մարինա Ներսեսյան