Տնտեսական զարգացման խաղաքարտերից մեկը բյուջետային ծախսերի ճիշտ և թիրախային բաշխումն է: Նման պայմաններում հնարավոր է ստանալ առավելագույն արդյունք:
Այսօր օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեն:
Ուսումնասիրելով ներկայացված նախագիծը' պարզ է դառնում, որ հաջորդ տարվա պետական բյուջեի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության բնագավառների ծախսերը: Դա վկայում է այն մասին, որ 2016 թվ. բյուջետային քաղաքականության հիմքում շարունակելու է մնալ սոցիալական ուղղվածությունը:
Երկրի կենսունակությունն ամրապնդելու պահպանելու նպատակով թիրախային են նաև պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար
նախատեսված ծախսերը: Գլոբալ առումով սպասվելիք բարեփոխումների դեդլայնը երեքից հինգ տարին է:
Կարեն Մկոյան