Ֆրանսիական AFP-ն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է , որ Իսլամական պետությունն իր վրա է վերցրել Եգիպտոսից Ռուսաստան թռչող A321-ի վթարի ողջ պատասխանատվությունը:
Նույնը հաստատել է նաև BBC-ն: ԻՊ-ի անունից Telegram-ի մեսինջերում հայտարարություն է տարածվել տեղի ունեցածի վերաբերյալ:

Բայց ինչքան էլ հետաքրքիր ա, Եգիպտոսը հերքում է, որ ինքնաթիռին հարվածել են, կամ ահաբեկչություն է տեղի ունեցել: Բացի դա էլ «Когалымавиа»-ն էլ հայտարարել է, որ տեղի ունեցածը տեխնիկական խնդիրների հետևանք է:

 

 

Եթե սա արևմտյան մամուլի հերթական բզբզոցն ու ապատեղեկատվությունը չէ և եթե իրոք պարզվի, որ ինքնաթիռին հարվածել են ԻՊ-ականները, ապա Սիրիայում գործողությունները մի քանի անգամ կուժեղացվեն:
Ամեն դեպքում ռուսական մեդիայում, թեմայի վերաբերյալ նյութերի թիվը կտրում աճում է... դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել:

 

 

 

Ռուբեն Խաչատրյան