Ասենք կներեք ինձ, բայց իմ համար բացարձակապես մեկ ա, որ Պարագվայը Ցեղասպանությունը ճանաչել ա։ Դրանից ոչինչ չի փոխվում ոչ մեր համար, ոչ թուրքերի համար, ոչ էլ պարագվայի համար։
Հազար անգամ ասել եմ, մի հատ էլ կարող եմ կրկնել․ քանի դեռ ցեղասպանությունը չեն ընդունել ԱՄՆ-ը, ԵՄ անդամ բոլոր խոշոր երկրները, քանի դեռ Հայոց ցեղասպանության հերքումը չունի նույն հետևանքներն այդ երկրներում, ինչ Հոլոքոսթի հերքման հետևանքները ու վերջապես, քանի դեռ դա չի արել Թուրքիան, Պարագվայի ու դրա նման երկրների ճանաչելը զուտ բուտաֆորիկ զիզի-բիզի բան է, որը գործնական ոչ մի հետևանք չունի։
Ասեմ ավելին, դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից ու օրինակ ՄԻԵԴ-ի վերջին որոշումից՝ Փերինչեքի գործով, առնվազն կարճամկետ հեռանկարում բացառվում է, որ լուրջ դրական տեղաշարժ արձանագրենք Արևմուտքում։ Եթե նահանջ չարձանագրենք՝ էլի լավ ա։

 


Էնպես որ, հերթական անգամ ցավով արձանագրում եմ, որ փոխանակ դնենք ու ավելի հեռանկարային ու պրակտիկ նշանակություն ունեցող հարցերի վրա կենտրոնանանք, կներեք, բայց фуфлом маемся։
Պարագվայում էլ ապրեն իհարկե, մերսիներ և այլն։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան