Շատ ու շատ մեծեր են ասել ու ողբացել, թե լուսնի տակ նոր բան չկա և բանը ոչ թե միտքն է, այլ միտքը կերտելն է, կերտվածքը, շինվածքը, հյուսվածքը: Ոչ թե թելն է գլխավորը, այլ գորգն է, գորգահյուսվածքը:

 

Ոչ թե կավն է, այլ կավակերտվածքը՝ գավը, կուժը, գավաթը: Այսինքն՝ կավը (միտքը) ամենքինն է, բայց բրուտը՝ բանաստեղծը, ձորերից բերում, իր հանճարով իրենն է դարձնում արդեն իր ձեռքով վերափոխածը՝ որևէ մտքի կորիզը դնելով իր ձիրք կրքի հրեղեն պտղի մեջ, որն արդեն ստանում է իր անձնականի բույրը, նույնիսկ գույնը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

 

Հովիկ Չարխչյան