Ինչպես գիտենք, տնտեսության զարգացման վրա իրենց ազդեցությունն են թողնում միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից տվյալ երկրի մասին հրապարակած տվյալները:
Նման կառույցներից մեկը Համաշխարհային բանկն է, ըստ որի
Doing Business 2016. «Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույց»-ի, նախորդ տարվա արդյունքների համեմատ Հայաստանն այս տարի իր ամենաբարձր ցուցանիշից 2 միավորով առաջ է անցել:

 


Փորձելով հասկանալ, թե որոնք են եղել դրական միտման պատճառները' տեսնում ենք, որ գլխավոր գործոնը շինարարական ոլորտն է, որտեղ Հայաստանը հեշտացրել է տարատեսակ գործընթացների իրականացման համար թույլտվություն ստանալը:
Մասնավորապես' ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

 


Որպես մեկ այլ գործոն նշված է ԵՏՄ-ին անդամակցելու փաստը, որի շնորհիվ հայկական կողմը կրճատել է ՌԴ-ի հետ առևտրի փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:

 

Կարեն Մկոյան