Ասում են՝ ԱՄՆ-ը սեփական արտադրության 12 А-10 տեսակի կործանիչ է տեղակայել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում՝ թուրք-սիրիական սահամանից ոչ շատ հեռու: Վերոնշյալ ամերիկյան կործանիչների հիմնական գործառույթը լինելու է «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող ցամաքային ուժերին աջակցություն ցուցաբերելը:

 


Որոշ աղբյուրների կողմից տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ ամերիկյան ինքնաթիռների տեղակայման նպատակն իրականում քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից Սիրիայում ԻՊ-ի մայրաքաղաք համարվող ալ-Ռակկա քաղաքի դեմ ծրագրվող գրոհի ընթացքում իսլամականների դեմ հանդես եկող ցամաքային ուժերին ցուցաբերվելիք օդային աջակցությունն է:

 


Վերոնշյալի համատեքստում, բավականաչափ հետաքրքիր կլինի Թուրքիայի հնարավոր արձագանքը, քանի որ պաշտոնական Անկարան մշտապես և բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել է Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի ամրապնդման գործընթացին...

 

 

Արմեն Պետրոսյան