Հոկտեմբերի 23-25-ը Մադիրդում սամբոյի Եվրոպայի գավաթի 1-ին խաղարկությանն ու նոյեմբերի 12-16-ը Կասաբլանկայում (Մարոկկո) կայանալիք աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու նպատակով 20 երկրի ուժեղագույն սամբիստներ Մոսկվայում հոկտեմբերի 19-21-ը ուժերի վերջին ստուգումն են անցկացնում այդ պատասխանատու մեկնակներից առաջ:
Նրանք մասնակցում են ՌԴ-ի մայրաքաղաքում անցկացվող սամբոյի աշխարհի 7-ակի չեմպիոն, ոստիկանության գեներալ-մայոր,սպորտի վաստակավոր վարպետ Ասլամբեկ Ասլախանովի մրցանակների միջազգային ավանդական խաղարկությանը:

 


Երեկ մրցաշարի 1-ին օրը մեդալներ խաղարկվեցին կանանց և և տղամարդկանց 5-ական քաշային կարգերում:
Տղամարդկանց 62կգ քաշային կարգում փայլուն անցկացնելով ողջ մրցաշարը , եզրափակչում պարտության մատնելով ռուսաստանցի Ալեքսանդր Սլիվինին ստուգասեսի գլխավոր մրցանակին արժանցավ Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանը, գյումերցի անվանի սամբիստ , աշխարհի քառակի չեմպոին Գուրգեն Թութխալյանի որդին : Նկատենք, որ դեռ 1շաբաթ առաջ Վահեն ,ով Մինսկում Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության և առևտրի ղեկավարման ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է, Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում ընթացած համալսարական թիմերի ձյուդոյի Եվրոպայի 3 -րդ առաջնության չեմպիոն էր դարձել և ոսկե մեդալի էր արժանացել 66կգ քաշային կարգում:

 


Մոսկովյան ստուգատեսում կանանց մրցաշարի 48կգ քաշային կարգում էլ իրեն հավասարը չունեցավ ու պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեց Ռուսաստանը ներկայացնող Շողիկ Ծատուրյանն ,ով եզրափակչում առավելության հասավ իր համերկարցի Լելյա Աբասովայի նկատամաբ ,ու ոսկե պարգև նվաճեց:Իսկ ահա կանանց 72կգ քաշային կարգում էլ ՌԴ-ի պատվիրակ , հայուհի Գալինա Համբարձումով ան եզրափակչում զիջեց իր համերկացի Վիկտորիա Կազուրինային և ստիպված եղավ այս անգամ բավարարել արծաթե մեդալով:
Այսօր մրցաշարի 2-օրը մեդալներ կխաղարկվեն կանանց՝ 52, 60, 68, 80կգ, իսկ տղամարդկանց 57, 68, 82, 100 քաշային կարգերում:


Արամ Ուգուջյան